Jump to content

Ավաշ (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավաշ
Տեսակազգային պարկ և պուրակ
Երկիր Եթովպիա[1]
ՎարչատարածքԱվաշ
Հիմնվել է1969
Մակերես752,6 կմ²
Ավաշ (ազգային պարկ)ը գտնվում է Եթովպիաում
Ավաշ (ազգային պարկ)

Ավաշ[2], Եթովպիայի ազգային պարկ։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավաշ ազգային պարկը գտնվում է հարավային Աֆարի շրջանում, Եթովպիայի կենտրոնական մասում՝ Ադիս Աբեբայից 225 կմ արևելք գտնվող Լեդի և Ավաշ գետերի ավազանում։ Զբոսայգուց արևելք է գտնվում նաև մոտակա խոշոր քաղաքը՝ Ավաշը։ Այգու հարավային սահմանն անցնում է Ավաշ գետով և Բասակա լճով։ Ավաշ գետը արգելոցի տարածքում ջրվեժներ է ձևավորում։

Արգելոցի տարածքը գերազանցում է 756 կմ²-ին։ Այն ծածկված է ակացիաների պուրակներով և խոտածածկ սավանով, որն «Ադիս Աբեբա-Դոհե Դաուա» մայրուղին երկու մասի է բաժանում։ Հյուսիսում դա Իլալա-Սահայի հարթավայրն է, հարավում՝ Քիդու հովիտը։

Ավաշ ազգային պարկը հիմնադրվել է 1966 թվականին։ Այստեղ բնակվող կենդանիներից պետք է նշել հետևյալ այծքաղները՝ արևելաաֆրիկյան օրիքս, սոմալիական վիթ, դիկդիկներ, կուդու։ Այստեղ ապրում է մոտ 350 տեսակի թռչուններ։ Քիդու հովտում, որը գտնվում է բարձունքի վրա, կան տաք աղբյուրներ, որոնց շուրջ առաջացել են արմավենու օազիսներ։

Լի Ադոյտի (Lee Adoyta) գտնվելու վայրում հայտնաբերված LD 350-1 Homo ծնոտը հանդիասնում է Homo տեսակի քարացած հնագիտական գտածոն(2,8 մլն տարի)[3][4], կամ աֆրիկյան ավստրալոպիտեկների և Homo habilis-ի և Homo rudolfensis-ի տեսակների մարդկանց միջև անցումային ձևը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Philip Briggs. 2002. Ethiopia: The Bradt Travel Guide, 3rd edition (Chalfont St Peters: Bradt), pp. 335f
  • C. Michael Hogan. 2009. Painted Hunting Dog: Lycaon pictus, GlobalTwitcher.com, ed. N. Stromberg

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավաշ (ազգային պարկ)» հոդվածին։